Խոցային հիվանդություն

Խոցային հիվանդությունը (ԽՀ) վիճակ է, որը բնորոշվում է պեպտիկ խոցերի առաջացմամբ։ Գոյություն ունեն պեպտիկ խոցերի երկու հիմնական տեսակներ՝ ստամոքսի և դուոդենալ խոցեր։ Որովայնի վերին հատվածի (էպիգաստրալ շրջան) դիսկոմֆորտը, ցավը, մարսողության խանգարումը, այրոցը գերակշռող ախտանշաններն են։ Դիմեք Ձեր բժշկին, եթե ունեք ԽՀ ախտանշաններ։

Էլեկտրոնային ծխախոտներ. արդյո՞ք դրանք անվտանգ այլընտրանք են ծխելուն

Այս հոդվածն էլեկտրոնային ծխախոտների մասին է, որոնք հայտնի են որպես ծխելու անվնաս այլընտրանք։ Հոդվածում ներառված հիմնական թեմաներն են՝ Արդյո՞ք էլեկտրոնային ծխախոտն անվտանգ է, թե այն նույնպես կարող է վնաս հասցնել մարդու օրգանիզմին։ Արդյո՞ք ավելի լավ է օգտագործել էլեկտրոնային ծխախոտ՝ սովորականի հետ համեմատության մեջ։ Կարո՞ղ ենք օգտագործել էլեկտրոնային ծխախոտ ծխելը թողնելու նպատակով։ Այս ծխելու տարբերակի դեպքում կա՞ն արդյոք երկարաժամկետ հետևանքներ։

Դեպրեսիա

Այս հոդվածը կլինիկական դեպրեսիայի մասին է։ Այն ներառում է վիճակի նկարագրությունը, ինչպես նաև դրա հիմնական նշանների և ախտանիշների մասին տեղեկատվությունը։ Մենք նկարագրում ենք ախտորոշման, բուժման և կանխարգելման առանձնահատկությունները։ Բացի այդ, մենք քննարկում են ճիշտ աջակցության ձևերը, որոնք կարող են օգնել դեպրեսիա ունեցող անձանց օգնություն գտնել և կարգավորել իրենց վիճակը։

Սրտի բնածին արատ

Սրտի բնածին արատը սահմանվում է որպես սրտի անատոմիայի կամ ֆունկցիայի խնդիր որն առկա է ծնվելու պահից։ Որոշ ՍԲԱ-ներ պարզ են և կարող են չդրսևորվել որևէ ախտանիշով, որոշ ՍԲԱ-ներ էլ կարող են կյանքին վտանգ սպառնալ և պահանջում են բուժում՝ հնարավորինս շուտ։ Հայտնի չէ սրտի բնածին արատների զարգացման պատճառը։ Սրտի բնածին արատը ամենատարածված բնածին արատն է։ ՍԲԱ-ն հնարավոր է ախտորոշել հղիության ընթացքում կամ ծնվելուց հետո։ Բուժումը կախված է արատի տեսակից և ծանրությունից։

Տարեցների հատուկ բժշկական կարիքները

Ծերացումը բնորոշվում է որպես ֆիզիոլոգիական ամբողջականության շարունակական կորուստ, որը հանգեցնում է ֆունկցիոնալ խանգարումների և մահվան հավանականության մեծացման։ Տարեց բուժառուները նշանակալիորեն տարբերվում են ավելի երիտասարդ մեծահասակներից, ինչի հետևանքով էլ բժշկական խնամքը յուրահատուկ է և բարդ։ Ծերերի բժշկական վարման վրա ազդող գործոնները ներառում են զուգակցվող հիվանդությունները, բազմաթիվ դեղերի ընդունումը, կոգնիտիվ ֆունկցիաների նվազումը և այլն։

Arrow Left
1 / 5
Arrow Right